Ներքին Նրանց կարծիքով 1 տարի առաջ - 19:45 01-02-2025

Փաշինյանի ասուլիսն ի վիճակի չեմ նայել. ո՛չ ուզում եմ իրեն տեսնել, ո՛չ լսել. հարցում

Երեկ Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ գրեթե հինգ ժամ տևողությամբ մամուլի ասուլիսով, որի շրջանակներում պաըտասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձավ տարբեր թեմաների։

Oragir.News-ն այսօր շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը նայե՞լ եք»։

Հարցվածների մեծ մասը նշեց, որ չի դիտել Փաշինյանի ասուլիսը, քանի որ չի ցանկանում տեսնել նրան։ Քաղաքացիների մի մասն էլ ասաց, որ հետևել է Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսին։

«Փաշինյանի ասուլիսն ի վիճակի չեմ նայել. ո՛չ ուզում եմ իրեն տեսնել, ո՛չ լսել»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ նշեց, որ տհաճ է վարչապետի ձայնը։ «Չեմ ուզում դրա ձայնը լսեմ։ Չեմ նայել ասուլիսը, բայց արձագանքները տեսել եմ։ Հերթակական հակահայկական, դավաճանական քայլերն է անում»,- ասաց նա։

Հարցվածներից մեկն էլ ասաց, որ հետևել է ասուլիսին։ «Ես իրեն հավանում եմ»,-նշեց նա։

Մանրամասները տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող