Ներքին 1 տարի առաջ - 14:49 15-05-2025

ԱԺ-ում ես մեկ լկտի հայհոյանք եմ լսել, այլ հայհոյանքներ չեմ լսել. Գևորգ Պապոյան

ԱԺ-ում ես մեկ լկտի հայհոյանք եմ լսել, այլ հայհոյանքներ չեմ լսել. անդրադառնալով նախորդ օրը ԱԺ-ում միջադեպին՝ ասաց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ նկատի ունենալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի՝ դահլիճում հնչեցրած հայհոյանքին։

Հարցին արդյո՞ք Արսեն Թորոսյանի և մյուսների հայհոյանքը չի լսել՝ նախարար Պապոյանը կրկնեց, որ ոչ։

Արդյո՞ք Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին կկարողանար նրան և Լևոն Քոչարյանին դեմ առ դեմ անվանել «պիժոն գյադա» ու «ալբանացի», ինչպես հիմա է նշել իր գրառման մեջ՝ Գևորգ Պապոյանը պատասխանեց.

«Ես բոլոր այն մարդկանց, ովքեր Հայաստանում 10 տարի իշխանության են եղել, ընդամենը պաշտոնյա են եղել և մինչև այդ ոչինչ չեն ունեցել, բացի մի զույգ ծակ կոշիկներից, ու հետո դարձել են միլիարդատեր, ասել եմ, ասում եմ ու կասեմ այդ մասին։ Ցանկացած մեկը, ով իրենից ոչինչ չի ներկայացնում, պետական պաշտոնյա է ու պետական պաշտոնյա լինելուց հետո դառնում է միլիարդատեր, այդ մարդը շատ ավելի վատ գնահատականի է արժանի, քան իմ տված այդ գնահատականը»,-ասաց նա և նշեց, որ ինքը ոչինչ չունի և չի էլ ունեցել, մինչդեռ այդ մարդկանց ունեցվածքը ժամերով կարդում ես։

Նա պնդեց, որ արցախյան պատերազմով անցած լինելը ոչ մեկի համար արդարացում չի, որ լինի գող, կոռումպացված մարդ։ «Դա որևէ մեկին ինդուլգենցիա չի տալիս, ինդուլգենցիա չի տալիս 200–250 հազար դրամ աշխատավարձով, ունենալ ասենք 20 միլիարդ դրամի բանկային հաշիվ»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող