Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 15:07 06-07-2023

«ՀայաՔվե» չեմ լսել, մայրաքվեն եմ լսել․ ՔՊ-անների արձագանքը

Օրեր առաջ մեկնարկեց «ՀայաՔվե» օրենսդրական նախաձեռնության ստորագրահավաքը։

«ՀայաՔվե»-ի ստորագրահավաքին իրավունք ունեն մասնակցելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող 18 և ավելի բարձր տարիքի անձինք` ներառյալ արցախցիները, ովքեր ունեն ՀՀ քաղաքացիություն։

Եթե 60-օրյա ժամկետում հավաքեն 50 000 ստորագրություն և ԿԸՀ հաստատի ստորագրությունների իսկությունը, հարցը ներկայացվելու է Ազգային ժողովին։

Հիշեցնենք, որ «Հայաքվե» նախաձեռնությունը հանդես է գալիս օրենսդրության փոփոխության պահանջով՝ խիստ պատիժ նախատեսելով Արցախի ինքնորոշումից հրաժարվելու և Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնելու համար։

Oragir.News-ը կառավարության շենքի մուտքի մոտ հնարավորություն ունեցավ այդ հարցը ուղղել տարբեր նախարարների և պատգամավորների։ Մեր հարցին՝ գիտե՞ն «ՀայաՔվե»-ի մասին, միանալո՞ւ են ստորոգրահավաքին, թե ոչ, նրանք տվեցին միմյանց հետ կապ չունեցող պատասխաններ։

ԱԺ ՔՊ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը մեր հարցին պատասխանեց՝ ասելով, որ «ՀայաՔվե»-ի մասին չի լսել, այլ լսել է մայրաքվեի մասին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող