Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 11:06 04-07-2023

ԱԳՆ պաշտոնյան «ՀայաՔվե»-ի մասին լսել է

Օրեր առաջ մեկնարկեց «ՀայաՔվե» օրենսդրական նախաձեռնության ստորագրահավաքը, որին միացել են նախկին ու ներկա պաշտոնյաներ, կուսակցություններ, անհատներ, վետերաններ, ազատամարտիկներ, զոհված զինծառայողների ծնողներ ու քաղաքացիներ։

Oragir.News-ը կառավարության շենքի մոտ հանդիպեց Արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանին։

Մեր հարցին՝ լսե՞լ է «ՀայաՔվե»-ի մասին Կոստանյանն ասաց, որ լսել է, սակայն, հարցին՝ միանալո՞ւ է ստորագրահավաքին, թե ոչ, խուսափեց պատասխանել։

Գո՞ւցե Փաշինյանի կառավարության անդամը վախեցավ պաշտոնական Անկարայի և Բաքվի արձագանքից՝ այդ պատճառով չպատասխանեց մեր հարցերին։

Հիշեցնենք, որ «ՀայաՔվեն» քաղաքացիական օրենսդրական նախաձեռնություն է, որն առաջարկում է կասեցնել Արցախի հանձնումն Ադրբեջանին`քրեականացնելով Արցախն Ադրբեջանի մաս ճանաչող ցանկացած գործողություն։

Նախաձեռնության հեղինակներն առաջարկում են Քրեական օրենսգրքում հոդվածներ ավելացնել՝ քրեականացնելու Արցախի հանձնումը որևէ այլ երկրի և Ցեղասպանության ճանաչումից հրաժարվելը:

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով