Օրակարգ․ Մինսկի խմբի լուծարմամբ Փաշինյանը լեգիտիմացնում է արցախցիների ցեղասպանությունը․ Հայկ Դեմոյան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրը պատմական գիտությունների դոկտոր, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանն է։

Հարցազրույցի շրջանակներում Հայկ Դեմոյանի հետ զրուցել ենք Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Արևմտյան Հայաստանը և այսպես «Արևմտյան Ադրբեջանը» միևնույն հարթության մեջ դիտարկելու, ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու նպատակների ու հետևանքների, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը ԱԳՆ-ի առաջնահերթություններից հեռացնելու, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Հայկ Դեմոյանն ընդգծեց՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմամբ Փաշինյանը լեգիտիմացնում է արցախցիների ցեղասպանությունը և դրանում իր մասնակցությունը։ «Նիկոլ Փաշինյանը մոռացել է, որ իր ստորագրությունը դեռևս կա նոյեմբերի 9-ի փաստաթղթի տակ, իսկ դա այն ստորագրությունն է, որով հիմնավորվում է ցեղասպանության մեղադրանքի մեջ Հայաստանի Հանրապետության իշխանությունների ներգրավվածությունը։ Երկրորդ սխրանքն է կատարում՝ չակերտների մեջ, Նիկոլ Փաշինյանը․ նա արդարացնում, հիմնավորում է իրավական առումով ցեղասպանության իրագործումը։ Չէ որ եթե էթնիկ զտում՝ ցեղասպանություն է տեղի ունեցել, միակ ֆորմատը, որը կարող էր անդրադառնալ դրա հետևանքների վերացմանը ԵԱՀԿ Մինսկի խումբն էր»,- ասաց նա։

Մեր զրուցակցիը նաև ենթադրում է, որ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ժամանակին ԱԱԾ-ի կողմից հավաքագրվել է, որպեսզի քրեական պատասխանատվության չենթարկվի։

Առավել մանրամասն՝ տեսանյութում․
Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի