Արտաքին 3 տարի առաջ - 17:15 05-04-2023

ԵԱՀԿ Մինսկի խումբն անկարող էր լուծել ղարաբաղյան հակամարտությունը. Հուլուսի Աքարը հերթական անգամ քննադատել է Մինսկի խմբի գործունեությունը

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը մասնակցել է Անկարայի Բիլիմի համալսարանի կողմից կազմակերպված այսպես կոչված «1915 թվականի հայկական իրադարձությունների վերաբերյալ քաղաքականության տեքստի ստեղծման աշխատաժողովին», որը նպատակ ունի խեղաթյուրել Հայոց ցեղասպանության վերաբերյալ իրողությունները։ Ինչպես փոխանցում է թուրքական պետական Անադոլու լրատվական գործակալությունը, Հուլուսի Աքարը միջոցառման ժամանակ անդրադարձել է նաև Արցախյան հակամարտությանը և կրկնել թուրք-ադրբեջանական քարոզչական հայտնի թեզերը։

Հուլուսի Աքարը պնդել է, թե, իբր «Հայաստանը մոտավորապես 30 տարի առաջ օկուպացրել էր Լեռնային Ղարաբաղը և հարակից 12 քաղաքները, որոնք կազմում են Ադրբեջանի տարածքի 20 տոկոսը»։ Նրա խոսքով՝ դրա հետևանքով «ավելի քան 1 միլիոն ադրբեջանցի թուրքեր տեղահանվել են, 20 հազարը՝ սպանվել են, իսկ 5 հազար մարդու ճակատագիր դեռևս պարզ չէ»։ «Ավելին, Խոջալուի կոտորածները դեռ շատ թարմ են հիշողության մեջ»,- ասել է նա։

Թուրքիայի պաշտպանական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ «չնայած միջազգային իրավունքով ընդունված բոլոր որոշումներին և Ադրբեջանի բոլոր դիվանագիտական ​​ու խաղաղ ջանքերին», խնդիրը տարիներ շարունակ չէր հաջողվում լուծել։ Նա միևնույն ժամանակ հերթական անգամ քննադատել է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը՝ նշելով, որ Մինսկի եռյակն անկարող էր լուծել խնդիրը։ «Այդ տարիների ընթացքում միջազգային հանրությունը չի լսել Ադրբեջանի ձայնը, իսկ Մինսկի խմբի անգործությունը էլ ավելի է սադրել հայերին։ Արդյունքում՝ ի պատասխան սադրանքների, Ադրբեջանը ստիպված եղավ սկսել հայրենական պատերազմը»,- հայտարարել է նա։

Վերջինս նշել է, որ 2020 թվականին 44-օր տևած ռազմական գործողույունների ընթացքում Ադրբեջանն այսպես կոչված «ազատագրել է իր տարածքները օկուպացիայից», և Բաքվի հաղթանակի հետևանքով 2020 թվականի նոյեմբերի 9-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի համաձայնագիր ստորագրվեց։ Աքարը հույս է հայտնել, որ Հայաստանը կընդունի «իրեն մեկնված խաղաղության և բարեկամության ձեռքը»:

«Մենք այս հրադադարի համաձայնագիրը ընդունում ենք որպես նոր էջ բացելու կարևոր հնարավորություն: Մենք ակնկալում ենք, որ Հայաստանը կընդունի իրեն մեկնված խաղաղության և բարեկամության ձեռքը:Նրանք պետք է իմանան, որ դա կարևոր և արժեքավոր է ինչպես իրենց, այնպես էլ տարածաշրջանի բարօրության, խաղաղության և կայունության տեսանկյունից։ Մենք աջակցում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունները կարգավորելու և կայուն խաղաղություն ապահովելու բոլոր ջանքերին։ Մենք ամեն կերպ նպաստել ենք դրան և կշարունակենք մեր ներդրումն ունենալ»,- հայտարարել է նա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի