Մամուլ 1 տարի առաջ - 08:55 18-12-2024

Փրայմերիզը քանդեց ՔՊ-ի տունը․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Մեր տեղեկություններով, փրայմերիզից հետո Գյումրիի ՔՊ-ում իսկական քաոս է սկսվել: Իշխանական շրջանակները բաժանվել են բանակների և իրար են ուտում: Թեման Գյումրի կոչվող իշխանական տորթը կիսելու շուրջն է` ով պետք է կառավարի Գյումրին, ով պետք է հեռանա, ով պետք է պաշտոն զբաղեցնի: Քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Սարիկ Մինասյանը, ում հապճեպ ՔՊ-ական դարձրեցին, շատ լարված հարաբերություններ ունի դեռ մարզպետ չնշանակված Դավիթ Ալավերդյանի և Կարեն Սարուխանյանի հետ:

Մյուս բոլորի հարաբերություններն էլ հարթ չեն: Հիմնական թեման քաղաքապետարանի և մարզպետարանի պաշտոնների վերաբաշխումն է: Օրերս թիմի ներկայությամբ լուրջ բախում է եղել Սարիկ Մինասյանի և Ալավերդյանի միջև: Գյումրիի իշխանակսն շրջանակներն անհանգիստ են, կարծում են, որ առաջիկա ընտրություններում իրենց հաղթելու շանսերն առանձնապես մեծ չէին նաև մինչ ԺՊ-ի նշանակումը, իսկ այս գզվռտոցի մեջ առհասարակ հաղթելու ոչ մի շանս չունեն:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում