Մամուլ 3 տարի առաջ - 08:21 11-03-2023

Ամեն ինչ «մոռացած» վկան փաստացի քանդեց պետական մեղադրանքը․ Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է․

«Երեկ, կարելի է ասել, ընդդիմադիր հասարակական-քաղաքական գործիչ Ավե տիք Չա լ ա բյա նի «գոր ծ ը » դատարանում վերջնականապես փլուզվեց: Ընդ որում՝ շնորհիվ, այսպես կոչված, առանցքային վկայի՝ Ագրարային համալսարանի ուսխորհրդի նախագահ Թոռնիկ Ալիյանի հարցաքննության: Ինչպես հայտնի է, նա տևական ժամանակ խուսափում էր ներկայանալ դատարան, ինչի պատճառով նրա հարցաքննությունը հետաձգվում էր: Եվ ահա, երեկ վերջապես նա ներկայացել էր դատարան և հարցաքննվեց: Սակայն ամբողջ հարցաքննությունը կարելի է վերնագրել ընդամենը մեկ բառով՝ «չեմ հիշում»:

Ընդ որում, երիտասարդ վկայի «ամնեզիան» վերաբերում էր բացառապես «ֆինանսական շահագրգռության» և «քաղաքական թեմատիկայի» մասերին, այսինքն՝ ամբողջ այն հատվածին, ինչի վրա կառուցվել է այս գործը, և ինչի շուրջ նույն Ալիյանը ցուցմունք էր տվել Ավետիք Չալաբյանի դեմ: Իսկ բոլոր այն դեպքերում, երբ «անհրաժեշտ» էր գնահատողական ցուցմունք ընդդեմ Չալաբյանի, հիմնականում օգտագործվում էր «երևի» բառը: Հընթացս Ալիյանը խճճվեց ցուցմունքների մեջ՝ ի վերջո, պետական մեղադրանքը փաստացի ամբողջությամբ քանդելով:

Մասնավորաբար, չնայած դատախազի փորձերին՝ «մեղադրանքի շրջանակներում» պատասխաններ ստանալ, Ալիյանի կողմից հստակ նշվեց, որ Չալաբյանը երբեք իրեն գումար չի առաջարկել, իսկ Էմմա Սարգսյանը իրեն գումար առաջարկել է, բայց ինքը չգիտի՝ ում անունից և կոնկրետ ինչ նպատակով: Միևնույն ժամանակ, ըստ էության, ստիպված էր ընդունել, որ գումարային ողջ խոսակցությունն ինքն է նախաձեռնել»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում