Մամուլ 1 տարի առաջ - 07:13 13-12-2024

5.7 մլրդ դրամ` էկոպարեկային ծառայության ներդրման համար. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Սյունիքում Էկոպարեկային ծառայության մեկնարկը հետաձգվել է, քանի որ մարզում լայն թափով վարչական շենքեր են նորոգում եւ վերանորոգում Ծառայության համար։ Սովետական միության Անտառային տնտեսությունը 30 տարի անց դարձել է Էկոպարեկային ծառայություն, որը պետական բյուջեի վրա, կարծես, թանկ է նստում։

«Ժողովուրդ» օրաթերթը 2025 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի ելույթից տեղեկացավ, որ միայն Էկոպարեկային ծառայության հիմնադրումը շրջակա միջավայրի նախարարության բյուջեն 38%-ով ավելացրել է։ Էկոպարեկային ծառայության ներդրումը նախարարության համար արժեցել է 5.7 միլիարդ դրամ՝ գրեթե 147 հազար դոլար։

«Ազատության» հետ զրույցում ծառայության ղեկավար Վլադիմիր Կիրակոսյանն ասել էր, որ էկոպարեկային ծառայությունը, որը պետք է առնվազն Սյունիքի մարզում գործեր ամբողջ ծավալով, այս տարեվերջին դեռ չի գործի. ժամկետները հետաձգվել են մինչեւ գալիք տարվա փետրվարի 26-ը:

Էկոպարեկային ծառայությունը ծախսել է 58 մլն 504 հազար դրամ Սյունիքի մարզային վարչության Գորիս քաղաքի տեղամասի վարչական շենքի, Զանգեզուրի տեղամասի վարչական շենքի ապամոնտաժման եւ վերանորոգման համար, իսկ 3-րդ 9 մլն 120 հազար դրամն էլ հատկացվել է Երեւանում Էկոպարեկային ծառայության վարչական շենքի ապամոնտաժման եւ վերանորոգման աշխատանքների համար։

Այս գումարով Նիկոլ Փաշինյանը կարող էր գրեթե 4 անգամ Սեւանի շուրջ հեծանվավազք կազմակերպել»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ