Ներքին 2 ամիս առաջ - 19:54 06-08-2026

ԱԺ պատգամավորի հոր հոգեհանգստի ժամանակ Գորիսի էկոպարեկային ծառայության պետը հանկարծամահ է եղել

Օգոստոսի 4-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 21:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս քաղաքի Օրբելյանների փողոցի 2-րդ հասցեում դի կա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե է մեկնել ոստիկանության Գորիսի բաժնի հերթապահ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։

Տեղում պարզվել է, որ մահացածը Գորիսի բնակիչ 57-ամյա Սպարտակ Մ.-ն է, ում ինքնազգացողությունը վատացել է նույն օրը ժամը 21:00-ի սահմաններում Օրբելյանների փողոցի թիվ 2-րդ հասցեում գործող սգո սրահի դիմացի հատվածում, ու մինչ կժամաներ Գորիսի բժշկական կենտրոնի շտապօգնության խումբը, նա մահացել է։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Սպարտակ Մ.-ն աշխատում էր Գորիսի էկոպարեկային ծառայության պետ, և նա մասնակցում էր Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի հոր հոգեհանգստի արարողությանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում