Մամուլ 1 տարի առաջ - 08:31 06-11-2024

Ժաննա Անդրեասյանի տեղակալը ապօրինի պաշտոն է զբաղեցնում․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն իր մտերիմ ընկերուհուն՝ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանին, վերջերս կարգել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հոգաբարձուների խորհրդի համանախագահ: Ագրարայինի խորհրդի նախագահն էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն էր: Հայաստանի բուհերի պատմության մեջ հոգաբարձուների խորհրդի համանախագահի ինստիտուտ գոյություն չունի` որեւէ բուհում համանախագահի կարգավիճակ չկա։ Այս համալսարանի կանոնադրությամբ եւս նախատեսված չէ համանախագահի պաշտոն: Ստացվում է, որ Սվաջյանն այդ պաշտոնը զբաղեցնում է ապօրինի:

Բուհում խոսում են, որ նախարարի ընկերուհուն հենց այնպես չեն դեսանտ իջեցրել, գուցե կառավարությունը մտադիր է ագրարայինից այլ մասնաշենք էլ վերցնել, ուստի պրոցեսը տեղում վերահսկելու, հնարավորինս կառավարելի դարձնելու նպատակով «իրենց մարդուն» են գործուղել։ Հիշեցնենք․ կառավարության որոշմամբ՝ անցած շաբաթ բուհի մասնաշենքերից մեկը հանձնվեց Ֆրանսիական համալսարանին, ինչի առթիվ անձնակազմը կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա արեց։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով