Մամուլ 5 տարի առաջ - 08:42 12-03-2021

ՆԺԴԵՀԻ ՄԱՍԻՆ ԺԱՆՆԱ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ԿԱՐԾԻՔՆ ԱՅՍՕՐ ԷԼ ՆՈՒՅՆՆ Է ՄՆԱՑԵԼ. ՀՐԱՊԱՐԱԿ

«Հրապարակ» թերթը գրում, է. «Օրեր շարունակ սոցցանցերում պտտվում էր ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանի՝ 2012-ին Նժդեհի մասին հարցազրույցը։ «Այդ նժդեհյան գաղափարախոսությունը, ըստ էության, ֆաշիստական գաղափարախոսություն է․․․ իրականում շտ վտանգավոր մեզ համար՝ որպես հասարակություն, 21-րդ դարում, որովհետեւ հիմնված է աշխարհի հանդեպ ագրեսիվ կոնցեպցիայի, աշխարհից փակվելու եւ սեփական գերազանցությունը մյուս հասարակությունների նկատմամբ սահմանելու մոլուցքով։ Եթե հանենք բոլոր սիրուն բառերն ու թողնենք իր կմախքը, իրականում կմախքը սա է։ Դա շատ վտանգավոր է»,- ասել էր նա։ Տեսանյութը մեծ աղմուկ առաջացրեց, անգամ Արցախ այցի ժամանակ պաստառներով նրա դեմ բողոքի ակցիա արեցին երիտասարդները։

Մեր տեղեկություններով, աղմուկի թեժ պահին Ժ․ Անդրեասյանին առաջարկել են, որ կրքերը մարելու համար հայտարարի, թե հարցազրույցը հին է, այն ժամանակ երիտասարդ էր, այսօր նույնկերպ չի մտածում, սակայն նա հրաժարվել է, թե՝ հիմա էլ եմ նույնկերպ մտածում Նժդեհի եւ նժդեհյան գաղափարախոսության մասին՝ ոչինչ չեմ հայտարարի։

Մենք կապվեցինք փոխնախարարի հետ՝ Դուք հիմա նույնկե՞րպ եք մտածում, հիմա է՞լ եք պնդում, որ դա ֆաշիստական գաղափարախոսություն է։ Նա մի քանի անգամ հարցը լսելուց հետո հորդորեց խոսնակի միջոցով հարցն ուղղել իրեն։ Այն դեպքում, որ կարող էր ընդամենը «այո» կամ «ոչ» ասել։ Իսկ խոսնակը մեզ փոխանցեց, որ փոխնախարարն այդ հարցը չի մեկնաբանում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի