Ներքին 2 տարի առաջ - 17:16 14-10-2024

Գործընթացը չի ենթադրում որևէ մեկի կարծիք լսել․ թիվ 20 դպրոցում տնօրենի ԺՊ նշանակվեց

«Այս գործընթացը չի ենթադրում որևէ մեկի կարծիք լսել»,- Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցի տնօրենի ԺՊ նշանակելուց հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանը։

Նշենք, որ թիվ 20 դպրոցի տնօրենի ԺՊ է նշանակվել Քրիստինե Դումանյանը։

Մարգարիտ Խաչատրյանի խոսքով, նշանակված անձը շարունակելու է աշխատել ուսուցիչների ու ծնողների հետ։

«Քաղաքապետի որոշումն է։ Աշխատանքային գործընթաց էր, որևէ քննադատություն չի եղել։ Ընդունման-հանձնման նախնական փուլն է։ Դպրոցը չուներ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, պարտականությունները կատարումը վերապահված էր աշխատակիցներից մեկին՝ Լարիսա Մովսիսյանին, նա առողջական խնդիրների պատճառով չի կարողացել ներկայանալ աշխատանքի։ Անհրաժեշտություն էր առաջացել նշանակել ժամանակավոր պաշտոնակատար»,- ասաց նա՝ չմեկնաբանելով շրջանառվող լուրերը, թե պատկան մարմիններն են իրենց նախընտրած թեկնածուին նշանակել․

Իսկ թե ինչու դպրոցից չեն նշանակել տնօրենի ԺՊ, նա ասաց՝ տարբեր պատճառներից ելնելով և հրաժարվեց նշել այդ պատճառներից գոնե մեկը:

«Հայտնի իրադարձություն է տեղի ունեցել դպրոցում, նպատակահարմար չեմ գտնում այդ մասին խոսել, քանի որ կարող ենք որոշակիորեն ինչ-որ ազդեցություն ունենալ նախաքննության վրա:

Չեմ կարող թաքցնել, որ արդեն երկարում էր դպրոցի տնօրենի ընտրությունը և տնօրենի նշանակումը, բայց իրադարձություններն առաջ ընկան ու այս դեպքից հետո հապաղելու տեղ չկա»,- ասաց նա:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով