Մամուլ 2 տարի առաջ - 07:30 11-10-2024

Հայր և Որդի Երեմյաններ ՍՊԸ-ից պետական կառույցները 1 ամսում 2 մլն դրամի գնում են կատարել․ կրկին մեկ անձից գնման սկզբունքով. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. ««Հայր եւ որդի Երեմյաններ» եւ Yeremyan Products ընկերությունները, որոնք, ինչպես արդեն գրել էինք, համարվում են իշխանությունների կողմից արտոնյալ, որոնք մասնակցում են պետական մասշտաբի բազմապիսի գնման մրցույթներին, հաղթում դրանք եւ իրականացնում են մեկ անձից գնման ընթացակարգով բոլոր ներկայացուցչական աշխատանքները, խոշոր փոխանցումներ են կատարել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կազմակերպած դրամահավաքին։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ վերջին մեկ ամսվա ընթացքում «Հայր եւ որդի Երեմյաններ» ՍՊԸ-ն պետական կառույցներից գրեթե 2 մլն դրամ արժողությամբ գնում է իրականացրել։ Այդ կառույցներն են Երեւանի քաղաքապետարանը, ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, ՀՀ պետական եկամուտների կոմիտեն եւ ՀՀ վարչապետի աշխատակազմը։
Կատարված 9 գնումները եղել են մեկ անձից գնման ընթացակարգով՝ առանց մրցակցության։ Հիմնականում մատուցվել են կրկին ներկայացուցչական ծառայություններ, հյուրասիրության ծառայություններ եւ հանրային սննդի կազմակերպում։

Երեմյանների դեպքում հաճախ ենք նկատում, որ պետական համակարգի հետ պայմանագրեր կնքելը գրեթե միշտ կատարվում է մեկ անձից գնման եղանակով՝ առանց մրցույթի եւ մրցակցության:
Եվ հետաքրքիր է, որ սա չի առաջացնում կասկածներ, օրինակ, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում։ Երեմյանների առաջ բաց են կարծես բոլոր դռները, եւ նրանց բիզնեսն անխոչընդոտ առաջ է գնում։

Երեմյաններին պատկանող 16 ռեստորան ունեցող «Երեմյան փրոջեքթս» ընկերությունը եւս արտոնյալների ցանկում է։ «Հայր եւ որդի Երեմյաններ»-ը եւ ԱՆԻՖ-ի՝ «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ»-ի «Ձեռնարկատեր+պետություն» ՓԲԸ-ն համատեղ ծրագիր են իրականացրել։ Այս ծրագրի շրջանակում 225 հա հողատարածք եւ սարքավորումներ են ձեռք բերվել, որոնք պետք է նպաստեին անասնակերի աճեցմանը եւ մշակմանը։ Ստացված հենց այդ բերքով են Երեմյանների՝ Ջերմուկի ֆերմայի կովերը սնվել։
Հաջորդիվ կներկայացնենք, թե ինչ ընթացքի մեջ է այդ ծրագիրը ԱՆԻՖ-ի լուծարումից հետո»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»