Ներքին 4 տարի առաջ - 09:07 22-06-2022

ՀՀ ԱԺ-ն մեկ անձից գնման ընթացակարգով 5 մլն դրամի մեղր է գնել

ՀՀ ԱԺ-ն մեկ անձից գնման ընթացակարգով 5 մլն դրամի մեղր է գնել «Մեղրի տուն» ընկերությունից։ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Վահան Նարիբեկյանը մայիսի 25-ին պայմանագիր է կնքել «Մեղրի տուն» ՍՊԸ տնօրեն Արսեն Սիրեկանյանի հետ, ըստ որի՝ ընկերությունը մինչև տարեվերջ պարտավորվում է 5 մլն դրամի մեղր մատակարարել Ազգային ժողով։

Համաձայն տեխնիկական բնութագրի՝ ընկերությունը պետք է մատակարարի 30 հատ մեծ տուփով մեղր, որի յուրաքանչյուրի արժեքը 50 հազար դրամ է։ Յուրաքանչյուրի տուփի մեջ պետք լինի 2 հատ 270 գրամանոց և 9 հատ մեղրի հավաքածու՝ յուրաքանչյուրը 50 գրամ տարողությամբ։ Այս խմբակքանակի համար պատվիրատուն պետք է վճարի 1 մլն 500 հազար դրամ։

Պատվերի 2-րդ խումբ հավաքածուն ենթադրում է միջին տուփով հավաքածուների մատակարարում, յուրաքանչյուր տուփի մեջ պետք է լինի 1 հատ 270 գրամ և 4 հատ 50 գրամանոց մեղրի տարբեր հավաքածուներ։ Ընկերությունը մինչև տարեվերջ պետք է մատակարարաի 60 հատ միջին տուփով հավաքածու, որոնից յուրաքանչյուրի արժեքը 30 հազար դրամ է։ Ընդհանուր առմամբ այս խմբաքանակի համար ԱԺ աշխատակազմը պետք է վճարի 1 մլն 8 հազար դրամ։

Երրորդ խումբը ենթադրում է 100 հատ փոքր տուփով մեղրի մատակարարաում։ Տուփի մեջ առկա է 1 հատ 270 գրամանոց շիշ, որ արժեքը 1700 դրամ է։ Ընդհանուր խմբակաքանակի համար ԱԺ-ն կվճարի 1 մլն 700 հազար դրամ։

Բոլոր հավաքածուների վրա պետք է փակցված լինի ՀՀ ԱԺ պատկերանշանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում