Մամուլ 2 տարի առաջ - 07:15 01-10-2024

Պետական կառույցները միմյանց վրա են գցում հարցը. դատարանի որոշումը չի կայացվում. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ ոստիկանությունում հաղորդում է ներկայացվել այն մասին, որ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը վարչական գործերով կայացրել է 16 որոշումներ, որոնցով ՀՀ պաշտպանության նախարարությանը պարտավորեցվել է, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով պետական բյուջեի միջոցների հաշվին, քաղաքացիներին բնակարան ձեռք բերելու համար հասանելիք անհատույց ֆինանսական աջակցություն տրամադրել: ՀՀ ֆինանսների նախարարությունը, սակայն, ֆինանսավորում չի տրամադրել՝ չկատարելով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի որոշման պահանջները: Արդյունքում, իրավապահները սկսել են քննություն։

«Ժողովուրդ» օրաթերթը քաղաքացիների կողմից ֆինանսների նախարարության դեմ ներկայացված հաղորդման գործով դիմեց նախարարություն, սակայն Ֆիննախարարությունից հայտնեցին. «Ֆինանսների նախարարությունը նշված վարչական գործերով կայացված դատական ակտերի հասցեատեր չի հանդիսանում: Ավելի մանրամասն պարզաբանումներ ստանալու համար առաջարկում եմ դիմել պաշտպանության նախարարություն»։

Ստացվում է, որ պետական կառույցները միմյանց վրա են գցում հարցը, իսկ դատարանի որոշումը չի կատարվում, ինչը քրեորեն պատժելի արարք է։ «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց նաեւ ՀՀ ՊՆ՝ մեկնաբանության համար, սակայն մեր հեռախոսազանգերն ու հաղորդագրությունները մնացին անպատասխան»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով