Մամուլ 2 տարի առաջ - 07:35 07-09-2024

Ինչո՞ւ են թանկացել ֆուտբոլի ազգային հավաքականի հանդիպումների տոմսերը. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այսօր Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Ազգերի լիգայի խաղարկության շրջանակներում իր առաջին հանդիպումն է անցկացնելու՝ Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտում մրցելով Լատվիայի ընտրանու հետ: Սակայն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ֆուտբոլասերների համար տհաճ անակնկալ է պատրաստել՝ բարձրացնելով մարզադաշտի տոմսերի գները:

Եթե նախկինում Արևել յան տրիբունայի տոմսերի գները տատանվում էին 3-ից 8 հազար դրամի սահմաններում, ապա հիմա՝ 5-ից 12 հազարի: Եթե նախկինում Արևմտյան տրիբունայի տոմսերի արժեքը 5-ից 10 հազար դրամ էր, ապա հիմա դարձել է 10-ից 16 հազար: Սա առաջացրել է բազմաթիվ ֆուտբոլասերների դժգոհությունը: Իհարկե, ֆեդերացիան մեծ «լավություն» է արել՝ նույնը թողնելով հարավային և հյուսիսային տրիբունաների տոմսերի գները, սակայն հասկանալի է, որ դա, մեղմ ասած, մխիթարություն չէ իրապես մարզադաշտում ֆուտբոլ դիտել ցանկացողների համար: Նախ՝ խոսքը աշխարհի կամ Եվրոպայի առաջնությունների մասին չէ, մեր մրցակիցներն էլ, ասենք, Ֆրանսիայի, Պորտուգալիայի, Անգլիայի, Իսպանիայի կամ Գերմանիայի հավաքականները չեն, թեպետ նույնիսկ այդ պարագայում նման գները շատ բարձր են Հայաստանի համար:

Առավել ևս, որ ինչքան էլ բոլորս, անկախ ամեն ինչից, հավաքականի կողքին ենք, սակայն չի կարելի անտեսել, որ թիմը շատ վատ արդյունքներ է ցույց տալիս. վերջին 10 խաղում հավաքականը տոնել է միայն 1 հաղթանակ (այն էլ՝ ընկերական խաղում), երկու հանդիպում ավարտել է ոչ-ոքի արդյունքով և կրել է 7 պարտություն: Եվ փոխանակ այնպես արվի, որ մարզադաշտը միշտ լեփ-լեցուն լինի, տոմսերն են թանկացնում: Ինչ վերաբերում է հավաքականին, հատկապես այն հանգամանքին, որ մարզիչը մի քանի ֆուտբոլիստների դուրս է թողել հավաքականից, ապա դա առանձին թեմա է, որին կանդրադառնանք առաջիկա երկու խաղից հետո:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան