Սպորտ 3 տարի առաջ - 18:46 02-02-2023

Ֆուտբոլի Հայաստանի կանանց հավաքականի ավագն ու առաջատարը դադարեցնում է մրցելույթները ազգային թիմում

Ֆուտբոլի Հայաստանի կանանց հավաքականի ավագ և առաջատար Օլգա Օսիպյանը դադարեցնում է մրցելույթները ազգային թիմում։

Ֆուտբոլիստուհին գրառում է կատարել․

«Հարգելի ընկերներ,

Միշտ հպարտությամբ եմ կրել ազգային հավաքականի շապիկը և ավագի թևկապը, սակայն այժմ ստիպված եմ ժամանակավոր դադարեցնել իմ ելույթները Հայաստանի կանանց ազգային հավաքականի կազմում:

Մասնավորապես, պետք է նշեմ, որ ազգային հավաքական հրավիրվում են ոչ թե սպորտային սկզբունքից ելնելով, այլ անձնական նկատառումներից և քմահաճույքից։

Այն, ինչ մենք ցանկանում էինք, մինիմալ հարգանքն էր մեր հանդեպ և՛ որպես մարզիկ, և՛ որպես մարդ։
Բոլոր իմ խաղընկերներին, ովքեր շարունակելու են իրենց ելույթները Ազգային հավաքականում, մաղթում եմ հաջողություն ու հաղթանակներ»,- գրել է Օսիպյանը։

Նշենք, որ Օլգան Հայաստանի ընտրանու լավագույն ֆուտբոլիստն էր, ազգային թիմի առաջատարը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ