Մամուլ 2 տարի առաջ - 08:20 03-09-2024

Հավաք՝ Արցախի ներկայացուցչությունում․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Երեկ կեսօրին՝ Արցախի Անկախության հռչակագրի ընդունման օրվա առիթով, Հայաստանում Արցախի ներկայացուցչությունում հավաք էին արել: Իսկ երեկոյան «Հարսնաքարում» Դաշնակցությունը մեծ միջացառում էր նախատեսել։ Նախ՝ Արցախի ԱԺ-ն էր հատուկ նիստ գումարել, որին հրավիրված են եղել նաեւ Արցախի նախագահը, ՀՀ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարներն ու քարտուղարները, արցախյան անկախության ակունքներում կանգնած գործիչներ, այլ հյուրեր: Քննարկել են ԱՀ խմբակցությունների երեկվա համատեղ հայտարարության տեքստը։ Ելույթ է ունեցել Սամվել Շահրամանյանը, ասել, որ Եռաբլուրում, մեծ հաշվով, իր հիմնական ասելիքն ասել է, համառոտ ընդգծել է, որ իրենց գերխնդիրն արցախցիների իրավունքների եւ գլխավորապես վերադարձի իրավունքը վերականգնելն է: Նա թվարկել է բոլոր քայլերը, որոնք այդ ուղղությամբ արվել են, կարեւորել է հատկապես Վարդան Օսկանյանի գլխավորած հանձնախմբի գործունեությունը, միեւնույն ժամանակ ընդգծել, որ առանց Հայաստանի աջակցության այդ խնդիրը դժվար է լուծել։

Նշենք, որ բոլոր խմբակցությունների անունից երեկ հայտարարություն տարածեցին` կոչ անելով ՄԱԿ-ին, ԵԱՀԿ-ին, ՀՀ իշխանություններին, որպեսզի յուրաքանչյուրն իր մանդատի եւ իրավասության ներքո օրակարգային դարձնի Արցախի ժողովրդի՝ հավաքական կերպով հայրենիք վերադառնալու իրավունքի հարցը: Հատուկ նիստից հետո ֆուրշեթ է կազմակերպվել, նաեւ՝ Արցախի անկախությանը նվիրված ցուցահանդես։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում