Արտաքին 2 տարի առաջ - 12:43 10-08-2024

Իրանի մշտական ներկայացուցչությունում նշել են, թե երբ Թեհրանը կպատասխանի Իսրայելին Հանիեի սպանության համար

ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչությունը մեկնաբանել է ԱՄՆ ուղերձների փոխանակման մանրամասները, տեղեկացրել է Mehr-ը։

Ուրբաթ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Իրանը կհետաձգի պատասխանն Իսրայելին մինչեւ Գազայում հրադադարի բանակցությունները, որոնք կայանալու են հաջորդ շաբաթ, ներկայացուցչությունը հայտնել է, որ Գազայում հրադադարի հաստատումը գերակա է Իրանի համար։ «Ցանկացած համաձայնագիր, որը կընդունի ՀԱՄԱՍ-ը, կընդունվի մեր կողմից»,- հայտնել են դիվանագիտական առաքելությունում։

«Մեր ազգային անվտանգությունը եւ ինքնիշխանությունը խախտվել են իսրայելական վարչակարգի վերջերս տեղի ունեցած ահաբեկչությամբ։ Մենք օրինական պաշտպանության իրավունք ունենք, եւ դա ոչ մի կապ չունի Գազայում հրադադարի հետ։ Բայց մենք հուսով ենք, որ մեր պատասխանը կավարտվի ժամանակին եւ այնպես, որպեսզի չվնասի հնարավոր հրադադարին»,- նշվել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչությունում։

Ինչ վերաբերում է Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ գոյություն ունեցող կապի խողովակներին, իրանական առաքելությունը ՄԱԿ-ում հայտնել է. «Միշտ առկա են եղել ուղիղ եւ միջանկյալ պաշտոնական ուղիներ Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ տեղեկատվության փոխանակման համար»։

Հայտարարությունում ընդգծվել է, որ կողմերը նախընտրում են պահել մանրամասների գաղտնիությունը։ ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն եւ նրա թիկնապահներից մեկը զոհվել են հուլիսի 31-ին Թեհրանում, նրա նստավայրի դեմ գրոհի ժամանակ, վկայում է Իրանի ԻՀՊԿ հաղորդագրությունը։ Իրանի ԻՀՊԿ-ն Հանիեի սպանության մեջ մեղադրել է Իսրայելին եւ ԱՄՆ-ին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ