Արտաքին 3 տարի առաջ - 16:00 13-10-2023

Թեհրանը պնդում է՝ ԱՄՆ-ն ցանկանում է Իսրայելին ժամանակ տալ Գազան ոչնչացնելու համար

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է՝ Գազայի հատվածում Սիոնիստական ​​ռեժիմի վայրագություններին ԱՄՆ աջակցությունը միայն կվատթարացնի իրավիճակը: Իրանական Tasnim լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այս մասին Աբդոլլահիանն ասել է Լիբանանի ժամանակավոր վարչապետ Նաջիբ Միքաթիի հետ հանդիպման ժամանակ։

Աբդոլլահիանը շեշտել է, որ «Ալ-Աքսայի փոթորիկ» գործողությունը, որը սկսել են պաղեստինյան դիմադրության ուժերը, «բնական արձագանք» է Իսրայելի հանցագործություններին։ Նա նշել է, որ այդ գործողությունից հետո իրավիճակը Պաղեստինում կփոխվի։

Իրանցի նախարարը նշել է, որ Գազայի հատվածում ճգնաժամի հիմնական պատճառը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ծայրահեղական քաղաքականությունն է։ նա ընդգծել է, որ Իսրայելի շարունակվող հանցագործություններին ԱՄՆ-ի անսահմանափակ աջակցությունն էլ ավելի կսրի իրավիճակը. «Ոմանք անհանգստացած են տարածաշրջանում պատերազմի տարածմամբ և նոր ճակատների ի հայտ գալով»:

Վերջինս քննադատել է ԱՄՆ-ին, որ բոլոր կողմերին, բացի Իսրայելից, զսպվածություն ցուցաբերելու կոչ է արել՝ ընդգծելով, որ նման մոտեցումն անընդունելի է։

«ԱՄՆ-ը զինում և աջակցում է Իսրայելի ռեժիմին և Նեթանյահուին հանցագործություններ կատարելու քարտ-բլանշ է տվել։ ԱՄՆ-ը ցանկանում է Իսրայելին ժամանակ տալ Գազայի հատվածը ոչնչացնելու համար: Սա լուրջ սխալ է, որը թույլ է տվել Միացյալ Նահանգները։ Եթե ​​ամերիկացիները ցանկանում են կանխել պատերազմի տարածումը տարածաշրջանում, նրանք ստիպված կլինեն զսպել Իսրայելին»:

Միքաթին իր հերթին հայտարարել է Լիբանանի աջակցությունը Պաղեստինին։ Նա նաև ընդգծել է դիվանագիտական ​​շփումների կարևորությունը լարվածության կարգավորման համար։ Շեշտելով Գազայում արյունահեղության անհապաղ դադարեցման անհրաժեշտությունը՝ լիբանանցի պաշտոնյան կոչ է արել բոլոր ջանքերը կենտրոնացնել տարածաշրջանային պատերազմը կանխելու վրա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»