Արտաքին 9 ամիս առաջ - 19:05 12-01-2026

Թեհրանը խոստանում է Թրամփին «անմոռանալի դաս» տալ, եթե ԱՄՆ-ն հարձակվի Իրանի վրա

Թեհրանը պատրաստ է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին «անմոռանալի դաս» տալ, եթե Վաշինգտոնը հարձակվի Իսլամական Հանրապետության վրա։

Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ-Բաղեր Ղալիբաֆը։

«Լսել եմ, որ դու սպառնացել ես Իրանին։ Իրանի պաշտպանները քեզ անմոռանալի դաս կտան։ Արի և տես, թե ինչպես Մերձավոր Արևելքում ձեր (ԱՄՆ-ի՝ խմբ.) ողջ ներուժը կոչնչացվի»,- ասել է Ղալիբաֆը՝ դիմելով Թրամփին։ Խոսնակի խոսքերը մեջբերում է իրանական IRIB պետական հեռուստառադիոընկերությունը։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ կաջակցի Իրանի ուղղությամբ նոր հարվածներին, եթե Թեհրանը փորձի շարունակել հրթիռային և միջուկային ծրագրերի մշակումը։ Ավելի ուշ` Իրանում բողոքի ցույցերի և անկարգությունների սկսվելուց հետո, Թրամփը սպառնացել էր ցուցարարների զոհվելու դեպքում հզոր հարված հասցնել Իրանին՝ ընդգծելով, որ օգնության կհասնի Իրանի ժողովրդին, եթե դրա անհրաժեշտությունը լինի:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան