Արտաքին 2 տարի առաջ - 19:31 02-09-2024

Նիդեռլանդները 200 միլիոն եվրո արժողությամբ օգնության նոր փաթեթ է հատկացրել Ուկրաինային

Նիդեռլանդները 200 միլիոն եվրոյի չափով օգնության նոր փաթեթ է հատկացրել Ուկրաինային։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին X-ի միկրոբլոգում հայտնել է Նիդեռլանդների վարչապետ Դիկ Շոֆը՝ Զապորոժիե քաղաք այցից հետո։

«Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի օգնենք Ուկրաինային շարունակել առաջընթացը ինչպես առաջնագծում, այնպես էլ մարդկանց առօրյայում։ Ահա թե ինչու Նիդեռլանդները տրամադրում է ավելի քան 200 միլիոն եվրո արժողությամբ զգալի նոր աջակցության փաթեթ: Փաթեթը հիմնականում ուղղված է էներգետիկ ենթակառուցվածքների պաշտպանությանն ու վերանորոգմանը և ներառում է հավելյալ ֆինանսավորում մարդասիրական օգնության համար»,-մանրամասնել է Շոֆը՝ տեղեկացնելով, որ Նիդեռլանդների վարչապետի պաշտոնում Ուկրաինա այցի ընթացքում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ Զապորոժիեում այցելել է դպրոց և հանդիպել վետերանների հետ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան