Արտաքին 2 տարի առաջ - 10:43 07-12-2023

ԱՄՆ-ն Ուկրաինային 175 մլն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ կտրամադրի, որը կարող է վերջիններից լինել

Միացյալ Նահանգները հայտարարել է Ուկրաինային 175 մլն դոլարի նոր ռազմական օգնության փաթեթի հատկացման մասին և նախազգուշացրել, որ այն կարող է վերջիններից մեկը լինել, եթե ԱՄՆ Կոնգրեսը հավանություն չտա ֆինանսավորման շարունակմանը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։

Վերջինս հայտնել է, որ ուկրաինացիները կստատան ՀՕՊ համակարգերի, HIMARS բարձր շարժունակությամբ համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի ու հրետանու համար նախատեսված զինամթերք, ինչպես նաև HARM հակառադարային ավիացիոն հրթիռներ։

«Եթե Կոնգրեսը հավանություն չտա ազգային անվտանգությանը հավելյալ ֆինանսավորում հատկացնելու վերաբերյալ նախագահի խնդրանքին, դա կլինի պաշտպանության ոլորտում աջակցության վերջին փաթեթներից մեկը, որը մենք կտրամադրենք Ուկրաինային»,- հայտարարել է Բլինկենը։

Պենտագոնի պահեստներից Ուկրաինային հատկացվող մատակարարումները ներառում են նաև հակատանկային հրթիռներ, հրազենային սպառազինություններ, ինժեներական զինամթերք, կարևոր ենթակառուցվածքների պաշտպանության համար նախատեսված սարքավորումներ և այլն:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով