Արտաքին 3 տարի առաջ - 11:01 08-07-2023

ԱՄՆ-ն կասետային զինամթերք կտրամադրի Ուկրաինային՝ որպես ռազմական օգնության նոր փաթեթի մաս

Բայդենի վարչակազմը հազարավոր կասետային զինամթերք կտրամադրի Ուկրաինային: Ուրբաթ հայտնել է Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը ասուլիսի ժամանակ՝ խոստանալով, որ ԱՄՆ-ն Ուկրաինային անպաշտպան չի թողնի, և որ Կիևը խոստացել է զգուշությամբ օգտագործել վիճահարույց զինամթերքը, գրել է Euronews-ը։

«Որոշումը կայացվել է Լիտվայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախօրեին, որտեղ նախագահ Ջո Բայդենը, ամենայն հավանականությամբ, առերեսվելու է դաշնակիցների հարցերին, թե ինչու է ԱՄՆ-ը զենք ուղարկել Ուկրաինա, ինչը դաշինքի անդամների ավելի քան երկու երրորդն արգելել է, քանի որ այն քաղաքացիական բնակչության շրջանում բազմաթիվ զոհեր պատճառելու ռեկորդ ունի»,- գրել է Euronews-ը:

Չպայթած արկերը, որոնք հաճախ որպես աղբ հայտնվում են մարտադաշտերում ու բնակեցված վայրերում, հանգեցնում են չնախատեսված մահերի:

«Մենք գիտակցում ենք, որ կասետային զինամթերքը ստեղծում է քաղաքացիական անձանց վնաս պատճառելու վտանգ», - ասել է նա:

«Ահա թե ինչու մենք հետաձգեցինք որոշումը այնքան ժամանակ, որքան կարող էինք»,- հավելել է Սպիտակ տան պաշտոնյան։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան