Արտաքին 2 տարի առաջ - 18:17 14-06-2024

Գերմանիան ռազմական օգնության նոր փաթեթ է տրամադրել Ուկրաինային

Գերմանիան թարմացրել է Կիև տեղափոխվող սպառազինությունների ցանկը. դրա մեջ մտել են, այդ թվում` տասը Leopard 1A5 տանկ, որոնք Ուկրաինային մատակարարվել են Դանիայի հետ համատեղ նախագծի շրջանակներում, հետևակի քսան Marder մարտական ​​մեքենա, ինչպես նաև մեկ IRIS-T SLM և IRIS-T SLS ՀՕՊ համակարգ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի զինված ուժերին տրամադրվող ռազմական օգնության ցանկը հրապարակվել է Գերմանիայի կառավարության կայքում։

Նոր փաթեթը ներառում է նաև երեք HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, երկու Biber կամրջատեղադրիչ, երկու Dachs ինժեներական տանկ, չորս Wisent 1 զրահամեքենա` ականազերծման համար, Bergepanzer 2 զրահամեքենա, 21 հազար 155 մմ տրամաչափի հրետանային արկ, զինամթերք Leopard տանկերի և Marder հետևակի մարտական ​​մեքենաների համար, հակադրոնային սենսորներ։

Բացի այդ, ցուցակում ներառված են ուղղաթիռների համար նախատեսված երեք AMPS հակահրթիռային համակարգ, տասնվեց Zetros լիցքավորող մեքենա, հարյուր MK 556 ավտոմատ հրացան, ութսունհինգ HLR 338 դիպուկահար հրացան` փամփուշտներով, հարյուր CR 308 հրացան, 4 միլիոն փամփուշտ` ձեռքի զենքի համար։

Գերմանիան ԱՄՆ-ից հետո երկրորդն է Ուկրաինային զենքի մատակարարման ծավալով։ Ընդհանուր առմամբ, Գերմանիան ներկա պահին մոտավորապես 28 միլիարդ եվրոյի չափով ռազմական աջակցություն է տրամադրել Կիևին և պարտավորություններ ստանձնել ապագա ծախսերի համար։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով