Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 22:46 26-08-2024

Նորագյուղը կրկին «ողողվել է» կոյուղաջրերով․ բնակիչներն ահազանգում են

Արդեն ամիսներ շարունակ է, ինչ չի դադարում «Նորագյուղ» թաղամասի բնակիչների ահազանգերը կապված կոյուղաջրերի հետ։

Այսօր էլ հերթական ահազանգը ստացանք Նորագյուղի բնակիչներից, որոնք ահազանգում էին, որ թաղամասի փողոցների ողջ երկայնքով կրկին կոյուղաջրեր են հոսում, չնայած որ օրեր առաջ իբրև թե խնդիրը լուծվել էր։

«Այսօր դուրս եկանք, նորից նույն գարշահոտն էր։ Դրանք գալիս են, մի խողովակը մաքրում են, մյուսը նորից խցանվում է, ու կեղտաջուրը դուրս է գալիս»,-ասաց Նորագյուղի բնակիչ տիկին Կարինեն։



Հիշեցնենք, որ մեր նկարահանումից և հրապարակումից օրեր անց Նորագյուղի բնակիչներից տիկին Կարինեն զանգահարեց և տեղեկացրեց, որ «Վեոլիա ջուր» ընկերությունը այցելել և լուծել է կոյուղաջրերի խնդիրը։

Այսպիսով՝ «Վեոլիա ջուր» ընկերությունը բնակիչներին լռեցնելու համար իր աշխատանքը չի կատարում այնպես, ինչպես հարկն է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով