Ներքին 2 տարի առաջ - 08:30 31-10-2023

Տրանսգենդերները թող Կոնդի առանձնատների մոտ կանգնեն․ Զաքյան 8 շենքի բնակիչներն ահազանգում են

Երևանի Զաքյան փողոցի բնակիչները բողոքում են, որ գիշերային ժամերին մարմանվաճառներ են կանգնում։

«Ամբողջ գիշեր մարմնավաճառները հավաքվում են շենքի տակ ու իրենց առևտուրն անում, այլևս դիմանալու չէ»,- Oragir.News-ի հետ զրույցում դժգոհում են Զաքյան 8 շենքի բնակիչները։

Նրանց խոսքով՝ բազմաթիվ անգամներ դիմել են ոստիկանություն, թաղապետարան, բայց խնդրին լուծում չեն տալիս։

«Ահավոր է, ո՜չ կարողանում ենք պատշգամբ դուրս գալ, ո՜չ էլ պատուհանից դուրս նայել։ Մութն ընկնելուն պես գալիս ու կանգնում են այգու մոտ՝ մեր շենքի դիմաց։ Սկզբում գիտեինք կանայք են, հետո պարզվեց տրանսգենդեր են։ Նայում ես՝ սիրտդ խառնում է, կիսաբաց հագնված ավտոմեքենաներից իջնում ու սկսում են «որսը»։ Հետաքրքիրը նա է, որ Ոստիկանությունն այդքան հաղորդում է, թե մարմանվաճառների են բռնում և այլն, բայց այս անձանց մոտով պարեկներն անցնում են ու ոչ մի քայլ չեն ձեռնարկում։ Կամ համագործակցում են, կամ՝ վախենում»,- ասաց բնակիչներից մեկը։

Քաղաքացիներից մեկ ուրիշն էլ ասաց․

«Մենք իրենց դեմ ոչինչ չունենք, ուզում են դրանով զբաղվել, թող զբաղվեն, բայց ոչ բնակելի շենքի մոտ։ Բազմաթիվ անգամներ պատուհանից նայել ու տեսել ենք, ոստիկանները անցնում են, բայց իրենց բան չեն ասում, տպավորություն է, որ այդպես էլ պետք է լինի․․․»։

Բնակիչները հրավիրում են պատկան մարմինների ուշադրությունը նշված խնդրի վրա․

«Թող այս մարդկանց մեր շենքի մոտից հեռու տանեն, մեզ դուր չի գալիս այս ամենը, եթե իշխանություններին, Նիկոլ Փաշինյանին դուր է գալիս, թող Կոնդի դաչաների մոտ կանգնեն և չտուգանվեն»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան