Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 17:50 18-10-2023

Ճանապարհը սարքել են ցանց․ «Նոյ» թաղամասի բնակիչներն ահազանգում են

«Մեկ տարուց ավել է «Նոյ» թաղամասի շենքերի կառուցումը պատուհաս է դարձել տարածքի բնակիչների համար։ Շինարաները իրենք իրենց պարիսպը դրել են, փողոցի վրա, մի բան էլ ավել են առաջ եկել, հողը բարձրացրել են, որ ջրահեռացում չլինի, և անցնելու տեղ չեն թողել՝ ո՛չ մարդու համար, ո՛չ էլ մեքենաների։ Ուր ասեք, որ չենք դիմել, է՛լ թաղապետարանի թեժ գիծ, է՛լ քաղաքապետարանի։ Թաղապետարանը ուղորդում է գնալ քաղաքապետարան, քաղաքապետարանը՝ կառուցապատողի մոտ»,- այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց տարածքի բնակիչներից մեկը։

Նա նշեց, որ շինարարների սխալ աշատանքի պատճառով միակ ճանապարհով, որով անցնում են թաղամասի բնակիչները, փոսերն օր օրի ավելի են շատանում։

«Այդ ճանապարհը սարքել են ցանց։ Անձրևոտ օրերին ոտքով անցնել անհնար է, իսկ մեքենաները ընկնում են ջրով լցված փոսերի մեջ։ Ամբողջ թաղամասի բնակիչները այդ փոշու, կեղտի միջով անցնում, աշխատանքի են գնում, երեխաներն էլ դպրոց։ Մոտակայքում էլ ավտոբուսի պարկն է ու այդ ճանապարհից նաև իրենք են օգտվում, 10 րոպե վարորդներն այդ ճանապարհը անցնում են ավտոբուսները ջարդելով։ Վարորդներն ասում են,որ իրենք էլ են բողոքել, սակայն ապարդյուն»,- ասաց մեր զրուցակիցը։

Մանրամասները՝ տեսնայութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան