Մամուլ 2 տարի առաջ - 08:08 21-08-2024

Pink Berry-ի սեփականատեր Լևոն Սաֆարյանը, ըստ ամենայնի, ազատ կարձակվի. նա կալանքի տակ է Արաբկիրի թաղապետարանի պաշտոնատար անձանց կաշառքի գործով. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Արաբկիրի թաղապետարանի պաշտոնատար անձանց կաշառքի գործով անցնող, Pink berry-ի սեփականատեր Լեւոն Սաֆարյանը օգոստոսի 23-ին, ըստ ամենայնի, ազատ կարձակվի։ Բանն այն է, որ այս պահի դրությամբ նախաքննական մարմինը որեւէ միջնորդություն չի ներկայացրել դատարան՝ նրա կալանքը երկարաձգելու վերաբերյալ։

Ինչպես հայտնի է՝ կալանքի տակ գտնվող Լեւոն Սաֆարյանը 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի ժամանակ քրեական գործով անցնող Գեւորգ Սաֆարյանի որդին է։

Հիշեցնենք, որ Արաբկիրի թաղապետարանի չարաշահումների գործով մեղադրյալներից 5-ի, այդ թվում` երկու պաշտոնատար անձանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, մյուս 3 անձանց նկատմամբ՝ բացակայելու արգելքը»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում