Սպորտ 4 տարի առաջ - 17:13 10-05-2022

Հենրիխ Մխիթարյանը, ըստ ամենայնի, կմասնակցի կարևորագույն հանդիպմանը

Հենրիխ Մխիթարյանը Կոնֆերենցիաների լիգայի կիսաեզրափակչի՝ «Լեսթերի» դեմ խաղում ստացած վնասվածքի պատճառով բաց է թողել «Ռոմայի» վերջին հանդիպումները։

«La Repubblica»-ն տեղեկություն է հրապարակել հայ ֆուտբոլիստի ապաքինման մասին։ Ըստ աղբյուրի՝ Հենրիխը պատրաստ կլինի Կոնֆերենցիաների լիգայի եզրափակչին։

Մայիսի 25-ին Կոնֆերենցիաների լիգայի անդրանիկ խաղարկության եզրափակչում «Ռոման» մրցելու է «Ֆեյենորդի» հետ։ Մինչև այդ, Մխիթարյանը չի մասնակցի Ա սերիայի վերջին հանդիպումներին՝ «Վենեցիայի» և «Տորինոյի» դեմ։

Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում դարձել է Եվրոպա լիգայի հաղթող։ Կոնֆերենցիաների լիգայի գավաթը նվաճելու դեպքում նա կդառնա առաջին ֆուտբոլիստը, ով հաղթել է եվրոպական ակումբային 2-րդ և 3-րդ հեղինակավոր մրցաշարերը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան