Մամուլ 2 տարի առաջ - 08:11 13-08-2024

Մրցույթ` առանց իրական մրցակցության․ ովքե՞ր են ՀՀԽ անդամի թափուր տեղի համալրման մրցույթի թեկնածուները. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

««Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ հանրային հեռարձակողի խորհրդի անդամի թափուր տեղի համալրման մրցույթն անցկացնելու նպատակով ձևավորված ժամանակավոր մրցութային հանձնաժողովը օգոստոսի 12-ին ամփոփել է թեկնածուների փաստաթղթերի ընդունման գործընթացը։

ՀՀԽ անդամի թափուր տեղի համալրման մրցույթի մասնակցության համար հայտ են ներկայացրել միանգամից յոթ թեկնածուներ՝

1. Էլմիրա Արսենյանը,
2. Քնարիկ Առաքելյանը,
3. Զառա Արամյանը,
4. Իրինա Շախնազարյանը,
5. Օֆելյա Ասատրյանը,
6. Մարգարիտա Մինասյանը,
7. Նունե Էլմասյանը։
Իսկ ովքեր են թեկնածուները․

Էլմիրա Արսենյանը երկար տարիներ աշխատել է հանրային հեռուստաընկերությունում, Կարեն Քոչարյանի և Արտավազդ Եղոյանի հետ ստեղծել է «Երրորդ ալիք» ծրագիրը, որի պրոդյուսերն է եղել` ստեղծման օրվանից մինչև փակվելը։

Քնարիկ Առաքելյանը PR մասնագետ է, ով աշխատել է Սերժ Սարգսյանի օրոք, Զառա Արամյանն աշխատել է Հայաստանի ազգային ռադիոյի՝ արտասահմանի համար տրվող հաղորդումների «Հայաստանի ձայն» խմբագրությունում` որպես նորաստեղծ ռուսալեզու բաժնի ղեկավար։
2014 թվականին ՀՀ Նախագահի կողմից արժանացել է Հայաստանի մշակույթի վաստակավոր գործչի կոչման:

Իրինա Շախնազարյանը հեռուստատեսության և ռադիոյի հետ ոչ մի առնչություն չունի, մասնագիտությամբ գիտաշխատող է։

Օֆելյա Ասատրյանը հանրային ռադիոյի ամենահին աշխատակիցներից մեկն է եղել, որն աշխատել է գրական բաժնում։ Մշակույթի նախկին նախարար Հովիկ Հովեյանի մտերիմներից է, երկար տարիներ աշխատել են միասին։

Մարգարիտա Մինասյանը Գյումրու «Ցայգ» հեռուստաընկերության տնօրենն է։ Նա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանի մայրն է, և արդեն պարզ է մրցույթի հետագա ընթացքը:

Հիշեցնենք, որ նույն ճակատագրին արժանացավ նաև Գագիկ Խումարյանը, ում հեռացրին ռադիոյի տնօրենի պաշտոնից, քանի որ գտնվել էր իշխանության «սրտի» թեկնածուն։
Թերևս նույնը սպասվում է այս դեպքում. մրցույթ` առանց իրական մրցակցության»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան