Մամուլ 2 տարի առաջ - 08:11 18-07-2024

Հայաստանցիները երկու օրում մոտ 60 մլն դոլարի անշարժ գույք են գնել Դուբայում. ովքե՞ր են գնորդները. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս Հայաստանում տեղի է ունեցել Dubai Investment ֆորումը, որի 2 օրվա ընթացքում, մեր տեղեկություններով, վաճառվել է մոտ 60 մլն դոլարի անշարժ գույք Դուբայում: Վաճառվել են 1, 2 և 3 սենյականոց բնակարաններ: Այս ֆորումը կազմակերպել է Elit Stroy Property ընկերությունը, որը 8 տարվա փորձ ունեցող հայտնի անշարժ գույքի գործակալություն է և վաղուց արդեն գործունեություն է ծավալում Ղազախստանում, Ուկրաինայում, Թայլանդում և Արաբական Էմիրություններում:

«Փաստ» թերթի տեղեկություններով, նույնիսկ կազմակերպիչների համար է անակնկալ եղել հայաստանյան շուկայի այդպիսի աշխուժությունն ու հետաքրքրությունը Դուբայի անշարժ գույքի նկատմամբ: Ըստ այդմ, մեր աղբյուրների փոխանցմամբ, որոշվել է Երևանում բացել կազմակերպության մասնաճյուղ: Մենք փորձեցինք կապ հաստատել ընկերության հայազգի տնօրեն Լիլիթ Սարգսյանի հետ՝ ճշտելու, թե երբ է հիմնադրվելու մասնաճյուղը, և թե ովքեր, ինչ խավի ներկայացուցիչներ են նման ծավալի գնումներ կատարած անձինք:

Ցավոք, տնօրենի հետ զրուցել չհաջողվեց, իսկ Elit Stroy-ի աշխատակիցը նշեց, որ գնորդների հետ կապված տեղեկությունները խիստ կոնֆիդենցիալ են և հնարավոր չէ տրամադրել երրորդ անձի: Ինչ վերաբերում է Երևանում մասնաճյուղ բացելու մասին տեղեկություններին, ապա մեր զրուցակիցը հաստատեց դրանք՝ հավելելով, որ այդ մասին լրացուցիչ կտեղեկացնեն:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան