Ներքին 1 տարի առաջ - 22:15 16-04-2025

9 անշարժ գույք, մեքենա, 2․5 մլն դրամ, 4 մլն ռուբլի, 10 հազար դոլար կանխիկ, 7 մլն եկամուտ․ Մարտունու համայնքապետի և նրա կնոջ ունեցվածքը

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ը շարունակում է ուսումնասիրել և իր ընթերցողների դատին հանձնել Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների ունեցվածքի այն հատվածը, որը տեղ է գտել նրանց գույքի և եկամուտների տարեկան հայտարարագրերում։

Այսօր ուսումնասիրել ենք Մարտունի խոշորացված համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի և նրա կնոջ՝ Արմինե Հովեյանի՝ 2023 թվականի գույքի և եկամուտների հայտարարագրերը։

Նշենք՝ Հովհաննես Հովեյանը նախկին ՀՀԿ-ական է, ով իշխանափոխությունից հետո հարել է ՔՊ-ին։ 2005-2021 թվականներին նա եղել է Վարդենիկ համայնքի ղեկավարը, իսկ 2021-ի դեկտեմբերին համայնքի ղեկավար է ընտրվել ՔՊ-ի համամասնական ցուցակով։

Որպես անշարժ գույք՝ Հովեյանը հայտարարագրել է Վարդենիկում գտնվող 3 հողամաս, որից 2-ը միանձնյա, 1-ը՝ համատեղ սեփականությամբ, միանձնյա սեփականությամբ 1 հողամաս՝ Վարդենիսում, ինչպես նաև համատեղ սեփականությամբ 2 հասարակական նշանակության շինություն, որոնք գնել, նվիրատվություն ու ժառանգություն է ստացել 2002-2022 թվականներին։ Տարեվերջին նրա անշարժ գույքը նույնությամբ պահպանվել է։

Որպես շարժական գույք՝ նա հայտարարագրել է 1998 թվականի արտադրության TOYOTA մակնիշի ավտոմեքենա, որը նվիրատվություն է ստացել 2019 թվականի փետրվարի 15-ին։ Տարեվերջին այս մեքենան ևս պահպանվել է։

Հովեյանի բանկային հաշիվներն ամբողջ տարվա ընթացքում դատարկ են եղել։ Նրա կանխիկ միջոցները կազմել են 1 մլն 570 հազար դրամ, 4 մլն ռուբլի և 10 հազար դոլար, որոնք տարեվերջին նույնությամբ պահպանվել են։

Հաշվետու տարում նրա եկամուտը կազմել է 6 մլն 9843 դրամ, որը Մարտունու համայնքապետարանից ստացած աշխատավարձն է։

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 17 մլն 757․255 դրամ։

Համայնքապետի կինը՝ Արմինե Հովեյանը, որպես անշարժ գույք՝ հայտարարագրել է Մարունիում գտնվող 3 հողամաս՝ համատեղ սեփականությամբ, որոնք գնել է 2012 թվականի օգոստոսի 20-ին։ Տարեվերջին այս հողամասերը պահպանվել են։

Շարժական գույք՝ ավտոմեքենա, նա չի հայտարարագրել։

Արմինե Հովեյանի բանկային հաշիվներն ամբողջ տարվա ընթացքում դատարկ են եղել։ Նա ունեցել է 1 մլն դրամ կանխիկ գումար, որը տարեվերջին նույնությամբ պահպանվել է։

Բացի այդ, նա տնօրինում է երրորդ անձի պատկանող 1 մլն դրամի։

Հաշվետու տարում նրա եկամուտը կազմել է 1 մլն 48․276 դրամ, որը Վարդենիկի թիվ 1 հիմնական դպրոցից ստացած աշխատվարձն է։ Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող