Ներքին 1 տարի առաջ - 22:00 13-03-2025

4 անշարժ գույք, բեռնատար, 210 մլն դրամ, 300 հազար դոլար, 100 հազար եվրո կանխիկ, 2․7 մլն եկամուտ․ Առուշ Առուշանյանի ունեցվածքը

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ը շարունակում է ուսումնասիրել և իր ընթերցողներին ներկայացնել Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների ունեցվածքի այն հատվածը, որը տեղ է գտել նրանց գույքի և եկամուտների տարեկան հայտարարագրերում։

Այսօր ուսումնասիրել ենք Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի՝ 2023 թվականի հայտարարագիրը։

Հիշեցնենք՝ Առուշ Առուշանյանը Գորիսի համայնքապետ է ընտրվել 2017 թվականի նոյեմբերի 5-ին, այնուհետև 2021-ի հոկտեմբերի 17-ին վերընտրվել՝ կալանավայրից հաղթելով ՔՊ-ական թեկնածուին։ 2022-ին Առուշանյանն ազատ էր արձակվել, սակայն նրա նկատմամբ դատարանը քաղաքական գործունեության արգելք է սահմանել, որն այս պահին վերջինս բողոքարկում է՝ շարունակելով պաշտոնավարել։

Որպես անշարժ գույք՝ Առուշ Առուշանյանը հայտարարագրել է նորակառույց շինություն, որը դեռևս իրավունքների պետական գրանցում չի ստացել՝ գնված 2019 թվականի ապրիլի 19-ին, արտադրական շինություն՝ գնված 2017 թվականի փետրվարի 3-ին, ինչպես նաև 2 հողամաս, որոնցից առաջինը գնել է 2017 թվականի մարտի 2-ին, երկրորդը՝ նվիրատվություն ստացել 2019 թվականի ապրիլի 15-ին։ Առուշանյանի 4 անշարժ գույքն էլ գտնվում է Գորիսում, և նա դրանց տիրապետում է միանձնյա սեփականությամբ։ Տարեվերջին նրա անշարժ գույքը նույնությամբ պահպանվել է։

Որպես շարժական գույք՝ Առուշանյանը հայտարարագրել է 1930 թվականի արտադրության ZIL մակնիշի բեռնատար, որը ձեռք է բերել 2016 թվականի սեպտեմբերի 22-ին։ Տարեվերջին այս բեռնատարը ևս պահպանվել է։

Գորիսի համայնքապետի բանկային հաշիվներին տարեկսզբին եղել է 334․248 դրամ, տարեվերջին՝ 268․487 դրամ։ Նա տարեսկզբին ունեցել է նաև 210 մլն դրամ, 300 հազար դոլար և 100 հազար եվրո կանխիկ գումար, որը տարեվերջին պահպանվել է։

Հաշվետու տարում Առուշանյանի եկամուտը կազմել են 2 մլն 778․495 դրամ, որը Գորիսի համայնքապետարանից ստացած աշխատավարձն է։

Հայտարարագրի համաձայն՝ Առուշանյանը բնակվում է միայնակ։ Նրա ընտանիքի անդամների հայտարարագրերը մեզ չհաջողվեց գնտել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պաշտոնական կայքում։
Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող