Մամուլ 2 տարի առաջ - 08:20 13-07-2024

Պատրաստվում են վերակազմավորել «Ֆեյքերի ՊՈԱԿ»-ը. Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Մեր տեղեկություններով, պատրաստվում են վերակազմավորել Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոնը` հայտնի «Ֆեյքերի ՊՈԱԿ»-ը: ՊՈԱԿ-ի տնօրեն Գոռ Ծառուկյանը հրաժարվեց մեկնաբանել այս տեղեկությունը, այլ աղբյուրներից ճշտեցինք, որ այդ գաղափարի հեղինակը վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն է, ով հակասություններ ունի իր տեղակալ Տարոն Չախոյանի հետ: Չախոյանը, ՊՈԱԿ-ի տնօրենը, աշխատակազմը կտրականապես դեմ են այս փոփոխություններին, եւ եթե դրանք իրականանան, հնարավոր է, որ տնօրենը եւ աշխատակազմից ոմանք դիմում գրեն: Արայիկ Հարությունյանն ուզում է ինչ-որ նոր մարմին կամ գրասենյակ ստեղծել` իր նախկին խոսնակ, արեւելագիտականի իր նախկին ուսանող Անժելա Կժդրյանի գլխավորությամբ: ՊՈԱԿ-ը կենթարկվի այդ գրասենյակին, կփոխվեն նրա գործառույթները` հիմնականում կզբաղվի վերլուծություններով, կպահպանի փորձագետներին, իսկ, ասենք, կառավարությանը ենթակա գերատեսչությունների խոսնակների աշխատանքը կհամակարգի նոր գրասենյակը:

Թերեւս այս փոփոխությունները պետք է դիտարկել ընտրությունների համատեքստում` իշխանությունը սկսել է նախապատրաստությունը եւ, ըստ ամենայնի, դժգոհ է քարոզչությունից, ուստի պատրաստվում է ավելացնել այս մարմինների քանակը, ֆինանսավորումը եւ փոխել կառուցվածքը: Հավանաբար, Նիկոլ Փաշինյանը մտածում է, որ Տարոն Չախոյանն ու Գոռ Ծառուկյանը չեն արդարացնում իրենց, կամ` Արայիկ Հարությունյանն է այդպես համոզել:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան