Ներքին 4 տարի առաջ - 15:49 18-02-2022

Պետբյուջեից 1 մլն դոլար գրանտ՝ «Ֆեյքերի ՊՈԱԿ»-ին

Վարչապետի աշխատակազմը մոտ 1 մլն դոլար, իսկ ավելի ճիշտ՝ 444 մլն 810 հազար դրամ՝ 924 հազար դոլար է տրամադրել կառավարության «Հանրային կապերի և տեղեկատվության ՊՈԱԿ-ին», որն հանրության շրջանում առավել հայտնի է որպես «Ֆեյքերի ՊՈԱԿ»։ Դրամաշնորհը «Ֆեյքերի ՊՈԱԿ-ին» տրվել է 1 տարվա համար։ Այդ գրանտով ՊՈԱԿ-ը պետք է իրականացնի հետևյալ գործառույթները՝ այդ գումարով ՊՈԱԿ-ը պետք է արտասահմանյան ԶԼՄ-ների և սոցցանցերի մոնիթորինգ, կառավարության ֆեյսբուքյան էջերի կառավարում, ներքաղաքական թեմաներով հոդվածներ, մամուլի վերլուծություն, ու էլի նման բաներ անի ընդամենը։ Նշենք, որ մամուլում բազմաթիվ հրապարակումներ կան, որ այս ՊՈԱԿ-ը իշխանափոխությունից հետո վերածվել է «ֆեյքերի ֆաբրիկայի», որտեղից արշավներ են արվում տարբեր քաղաքական գործիչների ու լրատվամիջոցների դեմ։

Հիշեցնենք, որ Oragir.news-ը արդեն գրել էր, որ մոտ 1 մլն դոլար էլ տրամադրվել էր պատգամավոր Էդգար Հակոբյանի կնոջ՝ Անժելիկա Շապովալովայի ՊՈԱԿ-ին, որն էլ զբաղվում է կառավարական «դաչաների» սպասարկմամբ։ Եվս 1 մլն դոլար վարչապետի աշխատակազմը, որպես գրանտ, տվել էր «Սպասարկում» ՊՈԱԿ-ին՝ վարչապետի աշխատակազմին կից շենքերի «սպասարկման» համար։



Կորյուն Սիմոնյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան