Մամուլ 3 տարի առաջ - 09:03 04-02-2023

Վարչապետի աշխատակազմն աստղաբաշխական թվերի հասնող դրամաշնորհ է տրամադրել «ֆեյքերի ՊՈԱԿ»-ին․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Վարչապետի աշխատակազմն աստղաբաշխական թվերի հասնող դրամաշնորհ է տրամադրել «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ին, որը հանրության շրջանում առավել հայտնի է որպես «Ֆեյքերի ՊՈԱԿ»։ Դրամաշնորհը կազմում է 511 միլիոն 763 հազար դրամ, այսինքն՝ մոտ 1.3 մլն դոլար։

Այս ահռելի գումարով ՊՈԱԿ-ը պիտի հայաստանյան եւ միջազգային ԶԼՄ-ների մոնիթորինգ անի, կառավարության համացանցային էջերը վարի, քաղաքական, տնտեսական թեմաներով նյութեր պատրաստի ու կառավարության փիառով զբաղվի։ Վարչապետի աշխատակազմն այս ՊՈԱԿ-ին եւս մեկ դրամաշնորհ է հատկացրել՝ 10 մլն դրամի չափով, որով էլ ՊՈԱԿ-ը պիտի Վրաստանի հայալեզու լրատվամիջոցներին աջակցի։

Այսինքն՝ ստացվում է, որ դրամաշնորհը ստանում է ՊՈԱԿ-ը, բայց դա համարվում է աջակցություն Վրաստանի հայալեզու լրատվամիջոցներին։ Այս երկու դրամաշնորհի պայմանագրերը կնքվել են հունվարի 25-ին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան