Ներքին 5 տարի առաջ - 15:41 05-02-2021

«ՖԵՅՔԵՐԻ ՖԱԲՐԻԿԱՆԵՐԸ» ԵՎ «ՖԵՅՔԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ԲՈՒՌՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ» ԿՔՐԵԱԿԱՆԱՑՎԵՆ. ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆ

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում.

«Գործընկերներիս հետ ավարտին հասցրեցինք ՀՀ քրեական օրենսգրքում, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում, «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքում, ՀՀ քաղաքացիական օրենսգրքում («Համացանցում դիտավորությամբ հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցի վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկատվություն հրապարակելը (բացառությամբ` անձին զրպարտելը կամ վիրավորելը), որը կատարվել է կեղծանուն աղբյուրի միջոցով» և «Համացանցում անձին վիրավորելը կամ զրպարտելը, որը կատարվել է կեղծանուն աղբյուրի միջոցով») փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ օրենքների նախագծերը:

Դրանցով կքրեականացվեն «ֆեյքերի ֆաբրիկաները» և «ֆեյքերի միջոցով բուռն գործունեությունը». նախագծերը շուտով կներկայացնեմ:

«Իմ քայլը» խմբակցության իմ գործընկերների դրական եզրակացությունից հետո այն կմտնի ԱԺ լիագումար նիստ և կստանա օրենքի ուժ»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»