Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 19:25 12-07-2024

Ըստ էության. Քաղաքապետի մոտ «մաչոյիզմ» է. փորձում է տղավարի բաներ խոսել. Վիկտոր Մնացականյան

Oragir.News-ի «Ըստ էության» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալել ենք «Հաղթանակ» կուսակցության ղեկավար Վիկտոր Մնացականյանին։

Անդրադառնալով հարցին, թե խնդրահարույց չէ՞ ՀՀ կառավարության ընդունած որոշումը, համաձայն որի՝ Երևանի Սարյան փողոցում գտնվող «Հայփոստի» շենքը կօտարվի «Ռենշին» ընկերությանը «Համաշխարհային առևտրային կենտրոն» ներդրումային ծրագիր իրականացնելու համար, Մնացականյանը նկատեց․

«Խնդրահարույցն այն խոսքը չէ, անգամ վիրավորական է երևանցիների համար, որովհետև կառավարությունը որերորդ անգամ ցույց է տալիս անարգանք երևանցու, Երևանի պատմության հանդեպ։ Եվ քանի որ Երևանում, ցավոք, չկան ուժեղ տղամարդ պատասխանատուներ, որ կարողանան իրենց դիրքորոշումը հայտնել քաղաքապետին՝ ասել՝ ո՞ւմ եք հարցրել, որ այդ շենքը քանդում եք, որովհետև ոչ մեկը չգիտի՝ ինչու են այդ շենքը քանդում։

Կառավարությունը որերորդ անգամ նման բարձր բառերով՝ «համաշխարհային կենտրոն», «ակադեմիական քաղաք», «10 մլն ծառ», փորձում են քողարկել ամեն ինչ։ Դա իրենց մշտական՝ այս 6 տարվա գործելաոճն է»,- ասաց նա:

Երևանում հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգի ներդրման ժամկետը կրկին հետաձգվեց։ Սակայն Երևանի մետրոյի կայարաններում տեղադրվել են նոր անցարգելներ՝ վճարման նոր համակարգերով։ Քաղաքացիները ժետոնների փոխարեն՝ տոմսերը գնելու են QR կոդի հավելվածով կամ տերմինալով: Սա հանրային դժգոհության ալիք է բարձրացրել, ամեն կայարանում թողել են ժետոնով անցնելու մեկ անցարգել՝ երկար հերթեր գոյացնելով։ Մնացականյանի կարծիքով՝ սա կարող է կոռուպցիոն ռիսկեր պարունակել։

«TelCell համակարգը ժամանակին կապված էր նախկին վարչապետներից մեկի հետ։ Պետք է պարզել՝ արդյո՞ք եղել է կանոնադրական փոփոխություն։ Եթե նոր մարդիկ են որոշում, ուրեմն իմացեք՝ նրանց ընկերներից մեկն է, կամ դասարանցի կամ բարեկամները»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով