Ներքին Միտք 1 տարի առաջ - 23:05 04-05-2025

Այս ճաշակով սալիկների համար մենք պարտական ենք Կարեն Սերոբի Դեմիրճյանին․ Վիկտոր Մնացականյան

Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Այս ճաշակով սալիկների համար մենք պարտական ենք Կարեն Սերոբի Դեմիրճյանին։

Դեմիրճյանը Մարզահամերգային համալիրի, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի և շրջակա ողջ ճեմուղու սալիկապատման աշխատանքները հանձնարարել էր Մուրադ Հովհաննեսի Մուրադյանին, ով Երևանի քաղխորհրդի գործկոմի նախագահն էր (քաղաքապետ) և Յուրի Լևոնի Ջավադյանին (տեղակալ)։ Ջավադյանն անձամբ է գնացել Իտալիա, գնել անհրաժեշտ հաստոցը (մոտ 1մլն դոլար) և բերել Հայաստան։ Այն փորձարկել են հատուկ նյութերով հենց իտալացիների ներկայությամբ։

Այս մշակված ու ինքնատիպ դիզայնով արված սալիկներն արագորեն դառնում են մեր քաղաքի ու, հատկապես, Աբովյան փողոցի ինքնության մասը։

Սալիկներ տրամադրվում են նաև Հայաստանի կարևոր կուրորտներին, օրինակ` Ջերմուկին։

Աշխատանքներում ներգրավվել և իրենց կատարած որակով ու կարգին գործի համար «պատասխանատվություն» են կրել բոլորը` Չփլախյան Ռուսլան Գեորգիի` Երքաղսովետի «Կանաչշին» տրիեստի կառավարիչը, Խոջոյան Գուրգեն Արշակի, այնուհետև` Ղազարյան Վլադիմիր Արշակի` Երքաղսովետի բարեկարգման և ճանապարհակամրջային գլխավոր վարչության պետերը, Սուքիասյան Լենվելը` գլխավոր ինժեներ։

Իսկ թե, բոլորովին վերջերս, ինչ էղան Համալիրի ճեմուղու տոմետները` բոլորս գիտենք, գիտենք նաև, թե ինչ էղավ պատասխանատուների ու մեղավորների հետ կամ` ինչ չեղավ։
Կամ ով ա հիմա նրանց հիշում...

Հենց նման դեպքերն են ստիպում ավելի ու ավելի անհանգիստ դառնալ, անգամ վախենալ քաղաքի պատմության, ներկայի ու հատկապես ապագայի համար։
#ԵրևանիԻնքնություն»։


Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան