Ներքին 1 տարի առաջ - 14:54 21-06-2025

Փողոցի խուժան չենք, կուսակցություն ենք․ ծանուցում լինի՝ կգնամ ոստիկանություն․ Վիկտոր Մնացականյան

«Չեմ գնացել, ծանուցում եմ պահանջել, ծանուցում չի եղել։ Ծանուցում լինի՝ կներկայանամ։ Մեր կուսակցության խորհրդի անդամին տարել են, բոլորին թողել են, ասել են՝ պատրաստվո՞ւմ եք միտինգների, ժողովների, անիմաստ հարցեր»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց «Հաղթանակ» կուսակցության նախագահ, Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանը։

Նշենք, որ ավելի վաղ ոստիկանության բաժին են կանչել «Հաղթանակ» կուսակցության նախագահ Վիկտոր Մնացականյանին, իսկ կուսակցության խորհրդի անդամ Թելման Թադևոսյանը վարչական կարգով բերման է ենթարկվել՝ տեղափոխվելով Երևանի ոստիկանության վարչություն։

Մնացականյանը շեշտում է, որ ճիշտ չէ կուսակցություններին կանչել ոստիկանություն նմանատիպ կասկածների համար։

«Իրենք մոռանում են, որ մենք ակտիվիստ չենք, կուսակցություն ենք, որը ակտիվ մասնակցություն է ունեցել քաղաքային ընտրություններին։ Կուսակցություններին նման կասկածանքներով կանչելը ժողովրդավարական երկրում ճիշտ չէ, մենք փողոցի «խուժան» չենք»,- եզրափակեց նա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով