Մամուլ 2 տարի առաջ - 08:10 11-07-2024

Փաշինյանը Վահե Ղազարյանին հանձնարարել է համայնքապետերի դեմ կոմպրոմատներ հավաքել․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

ՆԳ նախարար Վահե Ղազարյանը մեծ շքախմբով՝ տեղակալների եւ այլ բարձրաստիճանների ուղեկցությամբ, այսօր կայցելի Կապան։ «Կապանում ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը կհանդիպի քաղաքացիների հետ»,- հայտնել է ՆԳՆ մամուլի ծառայությունը: Չնայած համակարգից վստահեցնում են, թե քաղաքացիների հետ մարզային հանդիպումները նոր չեն, եւ ոստիկանության ղեկավարը պարբերաբար նման հանդիպումներ է ունենում, սակայն բաց աղբյուրներում չգտանք, որ Վահե Ղազարյանը երբեւէ նման հանդիպում է ունեցել։ Իշխանափոխությունից հետո Վալերի Օսպիյանն էր քաղաքացիների հետ շփումների սիրահարը, ամեն հանդիպումից հետո հաղորդագրություններում կարմիր թելի պես ձգվում էր միտքը, թե քաղաքացիներին հուզող հարցերը «հիմնականում կապված էին նախկինում կատարված հանցագործությունների եւ ոստիկանության ծառայողների գործողությունների հետ»: Մարզի մեր աղբյուրները չեն բացառում, որ Փաշինյանը Վահե Ղազարյանին հանձնարարել է Փարսյանի եւ մյուս համայնքապետերի դեմ կոմպրոմատներ հավաքել, որ վհուկների որս սկսեն` անունը դնելով քաղաքացիների բողոքներ։

Հիշեցնենք․ գրել էինք, որ Բագրատ սրբազանին Կապանում լավ ընդունելության արժանացնելու պատճառով Փարսյանը հայտնվել է իշխանության թիրախում, եւ ՆԳ նախարարն ամեն ինչ անելու է, որ «գործ տվողների» հետ հանդիպի։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան