Ներքին 3 տարի առաջ - 12:36 25-05-2023

Փաշինյանը ՆԳ նախարար Վահե Ղազարյանին երեք օրով գործուղում է Վիլնյուս

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը 3 օրով մեկնում է Վիլնյուս:

Որոշման մեջ ասվում է.

«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանին 2023 թվականի հունիսի 11-14-ը գործուղել Լիտվայի Հանրապետություն (Վիլնյուս)՝ երկկողմ համագործակցության մի շարք հարցեր քննարկելու նպատակով:

Վահե Ղազարյանի՝ Լիտվայի Հանրապետություն գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին՝ միջծրագրային վերաբաշխման միջոցով։

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում ներկայացնել Լիտվայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշմամբ սահմանված կարգի»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում