Ներքին 2 տարի առաջ - 22:13 10-07-2024

Կառավարությունը սահմանազատման անվան տակ Ադրբեջանին է փոխանցել ՀՀ սուվերեն տարածք․ Մեսրոպ Առաքելյան

Կառավարությունն այսօր մեկ անգամ ևս փաստեց, որ սահմանազատման անվան տակ Ադրբեջանին է փոխանցել Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածք։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։

«Ճանապարհային դեպարտամենտը այսօր հրապարակել է քարտեզ, որտեղ նշում է, որ փակ կլինի Հ-58 Հանրապետության նշանակության ճանապարհի Կիրանց գյուղով անցնող հատվածը։

Հենց այս հատվածի մի մասը փոխանցվել է Ադրբեջանին։

Փոխանցված հատվածը համարվում է կառավարության կողմից 2023թ. հաստատված Հ-58 հանրապետական նշանակության ճանապարհ, որը բնական է Հայաստանի Հանրապետության տարածքում է։

Եվ ահա, ակնհայտ է, որ գործ ունենք հանցագործության հետ, որի վերաբերյալ երկու ամիս առաջ դատախազություն ուղարկած գրությունս փոխանցվել է ԱԱԾ, որտեղ դեռ քննում են քրեական գործ հարուցելու հարցը», - գրել է նա՝ կից հրապարակելով «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի հրապարակած գրառման էկրանապատկերը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով