Ներքին 4 տարի առաջ - 20:08 10-12-2021

Հայաստանի սուվերեն տարածք ներխուժած Ադրբեջանի զինված ուժերը պետք է միանշանակ հեռանան․ Էդուարդ Աղաջանյան

Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածք ներխուժած Ադրբեջանի զինված ուժերը պետք է միանշանակ հեռանան: Այդ մասին ասաց ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ անդամ Էդուարդ Աղաջանյանը:

Անդրադառնալով հարցին, թե սահմանազատման, սահմանագծման պարագայում Սև լճի տարածքից ադրբեջանական ուժերը պե՞տք է հետ քաշվեն՝ Աղաջանյանը սահմանագծման և սահմանազատման գործընթացի արդյունքում զորքերի կոնկրետ դիրքավորումների հետ կապված հարցերն այս պահին քննարկելը վաղաժամկետ համարեց:

«Այն, որ ՀՀ-ն բազմիցս պաշտոնական մակարդակում հայտարարել է, որ Ադրբեջանի ԶՈՒ-ն ներխուժել է ՀՀ սուվերեն տարածք. Այս հայտարարությունները հիմնված են կոնկրետ փաստական տվյալների վրա: Այդ զինված ուժերը և անձինք պետք է ՀՀ սուվերեն տարածքից հեռանան, դա միանշանակ է»,- ասաց պատգամավորը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող