Ներքին 2 տարի առաջ - 19:41 14-08-2024

Կառավարությունը որոշում է 2 մլն մարդու պատժել, որ այդ մի քանի օրինախախտները մեջը լինեն․ Մեսրոպ Առաքելյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Կառավարությունը որոշել է նվազեցնել ցամաքային սահմանով անձնական իրերի ներմուծման արժեքը՝ 500 եվրոյից սահմանելով 200 եվրո։

Կառավարության հիմնավորումը ուղղակի ֆանտաստիկ է։ Ասում են մի քանի հոգի անձնական իրերի անվան տակ ամեն օր ապրանք են ներմուծում ու բիզնեսով զբաղվում ու հաշվի առնելով սա՝ սահմանաչափը նվազեցրել են տարեկան 2 մլն մարդու համար։

Այսինքն փոխանակ այդ մի քանի հոգու բռնեն, եթե օրենք են խախտել, տուգանեն, դատեն, որոշում են 2 մլն մարդու պատժեն, որ այդ մի քանի հոգին մեջը լինեն։

Նույն տրամաբանությամբ կարելի է արգելել հացի դանակի վաճառքը, քանի որ դրանով մի քանի հոգի մարդ են սպանում»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով