Միտք Ներքին 2 տարի առաջ - 10:27 09-07-2024

ԱԺ ընդդիմությունը պաշտոնապես դիմել է Սահմանադրական դատարան, հարցը հավելյալ հնչեղություն կստանա

Հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը գրում է․ «Երեկ ՀՀ Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել վարույթ սկսել ՀՀ Քրեական օրենսգրքի 236.2 հոդվածի ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության վերաբերյալ։

Հիշեցնեմ, որ 2022 թ․ այս անհեթեթ և գաղտագողի "թխված" հոդվածի հիման վրա է իմ դեմ շինծու քրեական գործ հարուցվել (և մինչև հիմա էլ ընթանում է), և մենք ի սկզբանե դատարանում վիճարկել ենք ոչ միայն իմ մեղքի առկայությունն այս գործով, այլև քրեական գործ հարուցելու բուն օրինականությունը և մեղադրանքի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը։ Հիմա, երբ այս նույն հոդվածի հիման վրա մի շարք նոր գործեր են հարուցվել տարբեր ընդդիմադիր գործիչների դեմ, հարցը հավելյալ հնչեղություն է ստացել, և ԱԺ ընդդիմությունը պաշտոնապես դիմել է Սահմանադրական դատարան։

Նրանից հետո, երբ նույնիսկ Եվրոպական Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովը իր զեկույցում անդրադարձավ այս հարցին, և մանտնանշեց 236.2 հոդվածի ոչ իրավաչափությունը և հակասությունը Խաղաղ հավաքների անցկացման Եվրոպական ուղեցույցին, ՀՀ Սահմանադրական դատարանն այս հարցն ընդունեց քննության։ Շնորհակալ եմ բոլոր այն գործընկերներին, որոնց հետևողական աշխատանքն ու պայքարը հանգեցրեց այս կարևոր հանգրվանին, սակայն դեռ մեծ աշխատանք է սպասվում առջևում՝ այս հարցին իրավական և արդարացի լուծում տալու համար»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում