Ներքին 3 տարի առաջ - 22:06 02-08-2023

ՀՀ քննչական կոմիտեն ոչ բոլոր հանրային հնչեղություն ունեցող գործերով է հանրությանն իրազեկում․ փաստաբան

Փաստաբան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ՀՀ քննչական կոմիտեն, փաստորեն, ոչ բոլոր հանրային հնչեղություն ունեցող գործերով է հանրությանն իրազեկում։

Մասնավորապես, եթե մեղադրյալը ՔՊ–ական է, ապա քննչական կոմիտեն ու պետական ու իշխանական լրատվամիջոցներն այդ դեպքին չեն անդրադառնում։ Չեն անդրադառնում, քանի որ ՔՊ–ական մեղադրյալի գործը քննչականն ու դատախազությունն այնպիսի ապօրինություններով են քննել, որ ամեն կերպ դատարանին զրկել են արդարացի դատավճիռ կայացնելու հնարավորությունից։

Արագածավան համայնքի հայտնի ՔՊ–ական Սուրո Թորոսյանի վերաբերյալ քրեական գործով աննախադեպ արագությամբ նախաքննությունն ավարտեցին, գործն՝ ափալ–թափալ ուղարկեցին դատարան, դե դատարանն էլ ընդամենը մեկ օրվա ընթացքում համ վարույթ ընդունեց համ էլ առաջին դատական նիստը նշանակեց։ Փաստացի քննչականն ու դատախազությունը ինձ, տուժողի լիազոր ներկայացուցչին, զրկեցին քննիչի և դատախազի գործողությունները բողոքարկելու հնարավորությունից։ Իսկ այդ գործողությունների անօրինականությունը քրեական գործի հենց երկրորդ էջից ակնհայտ է դառնում։

Վաղը, օգոստոսի 3–ին, ժամը 12:00–ին Թալինի դատարանում կայանալու է ՔՊ–ական Սուրո Թորոսյանի վերաբերյալ քրեական գործի առաջին նիստը։ Նիստը, բնականաբար, որևէ կերպ չեն լուսաբանելու Հանրային հեռուստաընկերությունն ու իշխանական լրատվամիջոցները։ Չեն լուսաբանելու, որպեսզի ստիպված չլինեն ցույց տալ, թե ինչպես է նախաքննության մարմինն ու դատախազությունը կատարել քաղաքական իշխանության հանձնարարությունները։ Թե ինչպես են առերևույթ սպանության փորձը դարձրել ընդամենը թեթև մարմնական վնասվածք հասցնելու մի ստից գործ։ Այդ ստից գործն էլ այնպես են քննել, որպեսզի երաշխավորվի ՔՊ–ականի արդարացումը։

Լրատվամիջոցներին հիշեցնում եմ, որ վաղը, օգոստոսի 3–ին, ժամը 12:00–ին Թալինի դատարանում կայանալու է ՔՊ–ական Սուրո Թորոսյանի վերաբերյալ քրեական գործի առաջին նիստը։ Հիշեցնում եմ, որ հետաքրքիր է լինելու»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»