Ներքին 3 տարի առաջ - 14:11 22-12-2022

Միջազգային մեծ հնչեղություն ենք տվել այս գործընթացին և հետևողականորեն գնալու ենք նրան, որպեսզի Ադրբեջանը բացի Լաչինի միջանցքը. Փամբուխչյան

«Ներկա պահին, ցավոք սրտի, դեռ ամբողջությամբ Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ: Տաքացման կետեր ՀՀ-ի կողմից չեն տղադրվել, բայց այն քաղաքացիները, որոնք մնացել են Գորիսում, իրենց պատշաճ ցուցաբերվում է համապատասխան օգնություն թե՛ կեցավայրի մասով, թե՛ բժկական և թե՛ այլ»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը:

Լրագրողի հարցին՝ կադրային փոփոխություններում թափանցիկություն չկա, օրինակ ինչու էին աշխատանքից ազատվել ԿԳՄՍ նախարարն ու փոխվարչապետը, արդյո՞ք տեղյակ է պատճառներից, Փամբուխչյանն ասաց․ «Ես տեղյակ չեմ։ Կարծումեմ՝ վարչապետն ունի լիազորություններ նշանակելու և ազատելու։ Գուցե ինչ-որ մի պահի լինեն պատասխաններ։ Վարչության նիստում հիմնականում կուսակցական և կազմակերպչական հարցեր են քննարկվել և նման կադրային հարցեր չեն քննարկվել նիստում»։

Հարցին՝ ինչու բանակցություններն արդյունավետ չեն գնում, իրենք ռուսական կողմի վրա են գցում, ռուսական կողմն էլ՝ իրենց, նախարարն ասաց. «Մենք ընդամենը պայմանագրերից բխող կետերն ենք մեջբերում և ըստ կետերի՝ պարզ է յուրաքանչյուրի անելիքը: Մենք միջազգային մեծ հնչեղություն ենք տվել այս գործընթացին և հետևողականորեն գնալու ենք նրան, որպեսզի Ադրբեջանը բացի Լաչինի միջանցքը»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»

Ձեզ գուցե հետաքրքրի